Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ 35-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Ռազմավարական Զարգացման Գործակալության» ՀԿ-ի և «Դը Ռանչ» ՍՊԸ-ի կողմից ուղարկված 2023թվականի մայիսի 29-ի գրությունը, որոշում եմ.
1․ Ապահովել 2023թվականի մայիսի 10-ին ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի մասնակցությունը՝ Խոտ գյուղում կազմակերպվող «Ոչխարների խուզման փառատոն 2023» փառատոնին, ինչպես նաև ապահովել Տեղ համայնքի թվով 20 մասնակիցների /համաձայն հավելվածի/ ուղևորափոխադրումը Տեղ - Խոտ ուղղությամբ:
2․ Տեղ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ- հաշվապահին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։