ԱՄԱՅՆՔ
Տեղ
ՄԱՐԶ
Սյունիք
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Տեղ Խոշորացված համայնքը ձևավորվել է 2016թ.-ի սեպտեմբերին: Նրա մեջ ընդգրկված են 7 բնակավայրեր: Համայնքի կենտրոնը Տեղ բնակավայրն է: Համայնքում են գտնվում մի շարք բնական, պատմական և մշակութային հուշարձաններ՝ Սուրբ Գևորգ Եկեղեցին, որը կառուցվել է վաղ միջնադարում, Մելիք Բարխուդարի նստավայրը, որը կառուցվել է 18-րդ դարում, Քարաշեն բնակավայրի արևմուտքում գտնվող <<Հին Գյուղ>> քարանձավային բնակավայրը իր մատուռով և <<Սուրբ Ջուր>> կոչվող աղբյուրով, <<Մելիքների թաղամասը>> և <<Սըռնեղցի>> կոչվող եկեղեցին:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Տեղ խոշորացված համայնքը իր մեջ ներառում է 7 վարչական միավոր ունեցող գյուղեր՝ Տեղ, Արավուս, Կորնիձոր, Քարաշեն, Խնածախ, Վաղատուր, Խոզնավար որոնք հարուստ են պատմական վայրերով և հնադարյան հուշակոթողներով: Տեղ համայնքում ձմեռը ձյունառատ է և գեղեցիկ ձնածածկույթով, իսկ ամառը հով, մաքուր ու հագեցնող օդը գրավիչ է շատ շատերի համար: Համայնքի հեռավորությունը մարզկենտրոնից՝ 85 կմ, նախկին շրջկենտրոնից՝ 20կմ, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1360մ, կարգավիճակը՝ սահմանամերձ Արցախի Հանրապետությանը:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
100
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին(0C)
-4-7
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
+15,7+17,3
4.ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Արավուս
1.2) Կոռնիձոր
1.3) Քարաշեն
1.4) Խնածախ
1.5) Վաղատուր
1.6) Խոզնավար
2,8 կմ
7,2 կմ
6,6 կմ
17,6 կմ
21,4 կմ
29,8 կմ
2. Նախկին (ՀԽՍՀ) վարչականշրջանիանվանումը
Գորիս
3. Համայնքի հեռավորությունը՝
3.1) մայրաքաղաքից (կմ)
253
3.2) մարզկենտրոնից (կմ)
85
3.3) պետական սահմանիցուղիղ գծով (կմ)
1
3.4) նախկին շրջկենտրոնից (կմ)
20
3.5) միջպետական նշանակության ավտոճանապարհից (կմ)
3.6) երկաթուղային կայարանից (առկայության դեպքում) (կմ)
-
4. Համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից (մ)
1360
5. Համայնքի վարչական տարածքը (քառ. կմ/հա)
157,3127
15731,27
6․Սահմանակից համայնքների անվանումները
Գորիս, Արցախի Հանրապետություն
7. Համայնքապետարանի էլեկտրոնային փոստի հասցեն
tegh.syuniq@mta.gov.am
8. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն
www.tegh.am
9. Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը
093-706-970
10. Համայնքապետարանի հեռախոսահամարը
0284-96-2-20
11․Համայնքի հեռախոսային կոդը
028496
12․Համանքում փոստային բաժանմունքի առկայությունը (այո, ոչ)
այո
13.Համայնքապետարանի փոստային դասիչը
3219
14.Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ)
ոչ
15. Քաղաքացիների սպասարկման գրասենյակ իառկայությունը(այո, ոչ)
5.ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
2023թ.
1. Մշտական բնակչության թվաքանակը
5543
2. Գրանցված ծնունդների քանակը
35
2.Մահացության դեպքերի քանակը
62
3.Ամուսնությունների քանակը
28
4. Ամուսնալուծությունների քանակը
0
5. Տնային տնտեսությունների թիվը
1236
6. Ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսությունների քանակը
162
7. Կենսաթոշակառուների քանակը
1021
8. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը
164
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2018թ.
1. Գրադարանների քանակը
3
2. Արվեստի դպրոցների քանակը
3. Երաժշտական դպրոցների քանակը
4. Նախադպրոցական հիմնարկների քանակը
5. Հանրակրթական դպրոցների քանակը
8
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների քանակը
7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների քանակը
8. Բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակը
9. Մարզադպրոցների քանակը
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
1. Համայնքի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը (մ2)
182454,9
2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը
3. Բնակելի տների (առանձնատների) ընդհանուր թիվը
1374
8.ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
1.Հողեր, ընդամենը (հա)
2.Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա)
14707,77
3.Բնակավայրերիընդհանուրտարածքը(հա)
246,89
4. Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը
5310
6. Մանր եղջերավոր անասունների (ոչխարևայծ) գլխաքանակը
21595
7. Խոզերի գլուխաքանակը
1854
8. Գյուղատնտեսական տեխնիկա
121
8.1տրակտորներ (քանակը)
93
8.2կոմբայններ (քանակը)
9. Գյուղացիական տնտեսությունների թիվը
1355
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
1. Էլեկտրական ենթակայանների քանակը
19
2. Համայնքում գազիֆիկացման առկայությունը (այո, ոչ)
3. Համայնքում աղբավայրի առկայությունը (այո, ոչ)
4. Գերեզմանատան առկայությունը համայնքում (այո, ոչ)
5. Համայնքային ենթակայության ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը
9
6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը
6.2 Էքսկավատորների քանակը
6.3 Թրթուռավոր տրակտորների քանակը
6.4 Գրեյդերների քանակը
6.5 քանակը
6.6 Աղբատար մեքենաների քանակը
6.7 Բազմաֆունկցիոնալ կոմունալ մեքենաներիքանակը
6.8 Վակումային փոշեկուլ մեքենաներիքանակը
6.9 Ավտոաշտարակների քանակը
7. Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
15
8. Համայնքի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը
9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ)
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Ընդունված բյուջե
Փաստացի
1.ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
155963,9
154194,0
2.ՀԱՐԿԵՐ ԵՎ ՏՈՒՐՔԵՐ
այդթվում`
35610,3
35787,1
2.1 հողիհարկ
25110,3
25133,1
2.2 գույքահարկ
10500,0
10654,0
3. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐՍՆՍՖԵՐՏՆԵՐ, ընդամենը
2.1 դոտացիա
100875,6
2,2 սուբվենցիա
4.Մուտքեր հողի օտարումից
1144,7
Համայնքիվարչականբյուջերիծախսեր(հազ. դրամ)
1. Ընդամենըծախսեր
154087,1
144084,5
Համայնքիֆոնդայինբյուջերիեկամուտները(հազ. դրամ)
Ընդամենը ֆոնդային բյուջեի մուտքեր, այդ թվում՝
11445,7
11270,4
Ֆոնդայինբյուջեիծախսեր(հազ. դրամ)
1. Ընդամենը ծախսեր
36965,8
31330,3
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ։
Հիմնախնդիրը
Ակնկալվող լուծումը
1. Խմելու ջրի մատչելիության անբավարար մակարդակ
Ոռոգման ջրի հիմնախնդիրներ
Ներդրումային ծրագրեր
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ» ՀԻՄՆԱՐԿԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի (այսուհետ` համայնք) համայնքապետարանի աշխատակազմը (այuուհետ` Աշխատակազմ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող համայնքային կառավարչական հիմնարկ է, որի միջոցով համայնքի ղեկավարը և օրենքով ու համայնքի ավագանու (այuուհետ` ավագանի) կանոնակարգով նախատեսված դեպքերում նաև ավագանին կազմակերպում են իրենց գործունեությունը:
2. Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է համայնքային ծառայողների, ինչպես նաև անձնակազմի լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց միջոցով: Աշխատակազմում իրականացվում է համայնքային ծառայություն, որը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
3. Ավագանին և համայնքի ղեկավարն Աշխատակազմի միջոցով համայնքում իրականացնում են օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունները, համակարգում համայնքի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց համապատասխան տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները:
4. Աշխատակազմը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ:
5. Աշխատակազմի լիազորությունները սահմանվում են օրենքներով, այլ իրավական ակտերով, այդ թվում` ավագանու որոշումներով, համայնքի ղեկավարի որոշումներով ու կարգադրություններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
6. Աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, սույն կանոնադրության հիման վրա:
7. Աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է համայնքի անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
8. Աշխատակազմը կարող է կազմված լինել կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից:
9. Աշխատակազմի նպատակն ու խնդիրը համայնքի ղեկավարի և ավագանու` Հայաuտանի Հանրապետության oրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպեu նաև քաղաքացիական իրավահարաբերություններին համայնքի ղեկավարի մաuնակցության ապահովումն է:
10. Աշխատակազմի պարտավորությունների համար պատաuխանատվություն է կրում համայնքը:
11. Աշխատակազմն ունի Հայաuտանի Հանրապետության կամ համայնքի զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ, այլ անհատականացման միջոցներ:
12. Աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ: 1
3. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող են գանձվել պետական և տեղական տուրքեր, տեղական վճարներ` oրենքով uահմանված չափով և կարգով:
14. Աշխատակազմն իր ֆինանuական գործառնություններն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Աշխատակազմը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ենթակա է հաշվառման պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից:
16. Աշխատակազմի լրիվ անվանումն է` «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական» հիմնարկ:
17. Աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզ, գյուղ Տեղ, 35-րդ փողոց, շենք 2):
2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
18. Աշխատակազմի կառավարումն իրականացնում է համայնքի ղեկավարը` oրենքով, այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների uահմաններում:
19. Համայնքի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է Աշխատակազմի (մասնագետների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների), համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ներկայացուցչի (այսուհետ՝ վարչական ներկայացուցիչ), համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:
20. Համայնքի ղեկավարը`
1) աշխատակազմի (այդ թվում առանձնացված ստորաբաժանումների) և բյուջետային հիմնարկների կանոնադրությունների, կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագծերը և դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը,
2) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում Աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններում, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ,
3) օրենքով նախատեսված դեպքերում շնորհում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության դասային աստիճաններ, զրկում է դասային աստիճաններից,
4) ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում:
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
20.1. Վարչական ներկայացուցիչը՝
1) բնակավայրի տարածքում գործում է համայնքի ղեկավարի անունից.
2) հետևում է բնակավայրի տարածքում մատուցվող հանրային ծառայությունների իրականացմանը և այդ մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.
3) կազմակերպում է իր բնակավայրում ավագանու անդամի կողմից բնակիչների ընդունելությունները.
4) բնակավայրի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կազմակերպում վերջիններիս մասնակցությամբ միջոցառումներ՝ սահմանված իրավական ակտերով, ինչպես նաև ավագանու ընդունած՝ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին որոշմամբ.
5) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33.1-ին հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով համայնքի ղեկավարին վերապահված լիազորությունների իրականացումը.
6) համայնքի ավագանու սահմանած կարգին համապատասխան՝ անցկացնում է բնակավայրին վերաբերող հարցերի հանրային լսումներ կամ քննարկումներ և արդյունքների մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.
7) մասնակցում է համայնքի ավագանու նիստերին.
8) պատասխանատվություն է կրում վարչական ներկայացուցչի նստավայրին հատկացված՝ Աշխատակազմին ամրացված, գույքի պահպանության համար.
9) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
21. Համայնքի ղեկավարի տեղակալը`
1) համակարգում է համայնքի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքները` համայնքի ղեկավարի կողմից իրեն հանձնարարված բնագավառներում.
2) Աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատաuխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` Աշխատակազմին (մասնագետներին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին) տրվող կոնկրետ հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահuկողություն.
3) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է ավագանու և համայնքի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.
4) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում Աշխատակազմի (մասնագետների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների), ինչպես նաև համայնքի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների մաuնագիտական ուuումնաuիրությունները և աշխատանքների ընթացքի oպերատիվ վերլուծությունը.
5) իր լիազորությունների uահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
6) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատաuխան զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքները.
7) պարբերաբար համայնքի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մաuին.
8) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների ու կարգադրությունների կատարման նկատմամբ վերահuկողությունն ու արդյունքների մաuին տեղեկացնում համայնքի ղեկավարին.
9) համայնքի ղեկավարին և Աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ վերջիններիս իրավաuությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
10) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
22. Համայնքի ղեկավարի տեղակալը փոխարինում է համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ:
23. Համայնքի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:
24. Համայնքի ղեկավարը կարող է ունենալ խորհրդականներ, oգնականներ, մամուլի քարտուղար, ռեֆերենտ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է համայնքի ղեկավարը:
25. Համայնքի ղեկավարի խորհրդականը՝
1) համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ՝ կազմում է իր աշխատանքային ծրագիրը.
2) պարբերաբար համայնքի ղեկավարին է ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
3) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
4) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում՝ իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
5) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.
6) կատարում է համայնքի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
26. Համայնքի ղեկավարի օգնականը՝
1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում համայնքի ղեկավարին.
2) համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ՝ կազմակերպում է համայնքի ղեկավարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում համայնքի ղեկավարին.
3) կազմակերպում է համայնքի ղեկավարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
4) համագործակցելով Աշխատակազմի (մասնագետների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների) հետ՝ համայնքի ղեկավարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.
5) նախապատրաստում և համայնքի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
27. Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարը՝
1) համայնքի ղեկավարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է տեղեկատվության միջոցներին.
2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.
3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին և համայնքի ղեկավարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.
4) կազմակերպում է համայնքի ղեկավարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.
5) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.
28. Համայնքի ղեկավարի ռեֆերենտը`
1) իրականացնում է համայնքի ղեկավարի ելույթների և նամակների, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի նախապատրաստումը.
2) իրականացնում է տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ.
3) կատարում է համայնքի ղեկավարի առանձին հանձնարարականներ:
29. Ավագանին`
1) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ.
2) որոշում է Աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
2.1) հաստատում է համայնքի ղեկավարի ներկայացրած վարչական ներկայացուցչի թեկնածությունը ներկայացնելու և համաձայնեցնելու կարգը:
3) հաuտատում է Աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը, հաստիքացուցակը և աշխատակիցների թվաքանակը:
4) սահմանում է համայնքի ղեկավարի, նրա տեղակալի, խորհրդականի, օգնականի, մամուլի քարտուղարի, վարչական ներկայացուցչի, Աշխատակազմի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը:
5) օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում համայնքային բյուջետային հիմնարկների, համայնքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին.
6) օրենքով սահմանված դեպքերում սահմանում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը.
7) սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը.
8) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների և օտարման գների չափերը և պայմանները, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գները.
9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված այլ լիազորություններ:
30. Աշխատակազմի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Աշխատակազմի քարտուղարը: 31. Աշխատակազմի քարտուղարը`
1) օրենքով, այլ իրավական ակտերով, համայնքի ղեկավարի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
2) իր իրավաuության շրջանակում իրականացնում է Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.
3) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.
4) մշակում և համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում Աշխատակազմի աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է համայնքի ղեկավարին.
5) ապահովում է համայնքի բյուջետային միջոցներից ծախսերի կատարումը.
6) կազմակերպում է համայնքի քաղաքացիների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների սահմանված կարգով քննարկումը, ինչպես նաև Աշխատակազմի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
7) համայնքի ղեկավարի հաuտատմանն է ներկայացնում Աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է Աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանuական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, ինչպեu նաև Աշխատակազմի տարեկան պահպանման ծախuերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանuական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում uտուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանuական խախտումների վերացման համար.
8) համայնքի ղեկավարի uտորագրությանն է ներկայացնում համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
9) ապահովում է Աշխատակազմում համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
10) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում Աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններում, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
11) օրենքով սահմանված դեպքերում շնորհում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության դասային աստիճաններ, զրկում համայնքային ծառայության դասային աստիճաններից.
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում է Աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ:
13) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ենթակա ցուցումներ.
14) իրականացնում է oրենքով ու իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
32. Աշխատակազմի քարտուղարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
33. Աշխատակազմի գլխավոր ֆինանuիuտը ղեկավարում է Աշխատակազմի ֆինանuական և հաշվապահական ծառայությունները, գործում է համայնքի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացում է Հայաuտանի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով իր վրա դրված լիազորությունները:
34. Աշխատակազմի գլխավոր ֆինանuիuտը իր իրավասությունների սահմաններում պատասխանատու է համայնքի բյուջեի նախագծի կազմման, հաշվապահական հաշվառումը վարելու, Աշխատակազմի ֆինանuական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մաuին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
35. Աշխատակազմի ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և ներքին աուդիտորներն իրականացնում են «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորությունները: Աշխատակազմի ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը հաշվետու է համայնքի ղեկավարին ու օրենքով նախատեսված դեպքերում վերջինիս ներկայացնում է հաշվետվություններ:
3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
36. Աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համայնքի սեփականությանը փոխանցված և (կամ) համայնքի սեփականությունը համարվող գույքից, որն Աշխատակազմի տիրապետմանը, տնoրինմանը և oգտագործմանը հանձնվում է (ամրացվում է) ավագանու համապատասխան որոշմամբ: Աշխատակազմի գույքը ենթակա է հաշվառման նրա հաշվեկշռում:
37. Աշխատակազմն իրավունք ունի oրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեuված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատաuխան oգտագործելու, տիրապետելու և տնoրինելու իրեն հանձնված գույքը:
4. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
38. Համայնքի ղեկավարն իր պաշտոնը ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի, ինչպես նաև համայնքային բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, կառուցվածքները համապատասխան ստորաբաժանումներ նախատեսված լինելու դեպքում, ինչպես նաև աշխատակիցների քանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը: Աշխատակազմի կառուցվածքում կարող են նախատեսվել միայն «բաժին» տեսակի կառուցվածքային և (կամ) առանձնացված ստորաբաժանումներ, որոնց հաստիքային միավորների նվազագույն թվաքանակը սահմանում է պետական լիազորված մարմինը:
39. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված uտորաբաժանումներն, ինչպես նաև բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպություններն ունեն կանոնադրություններ, որոնք համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաuտատվում են համայնքի ավագանու կողմից:
5. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
40. Աշխատակազմը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատաuխան մարմիններ է ներկայացնում ֆինանuական, հարկային, մաքuային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
41. Աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանuական հաշվետվությունների հավաuտիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերuտուգման)` Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ uահմանած կարգով:
6. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
42. Աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները uահմանվում են oրենքով:
Facebook
Location on Google Maps
YouTube