Այսօր: Ուրբաթ, 7 Հոկտեմբերի 2022թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.22 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
Հարգելի այցելու Ողջունում եմ Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու համար: Վստահ եմ, որ համացանցը հնարավորություն կտա ծանոթանալու համայնքապետարանի աշխատակազմում տեղի ունեցող նորություններին, իրականացվող ծրագրերին, համայնքապետարանի կառուցվածքին, ընթացիկ գործունեությանը, համայնքի զարգացման ծրագրերին, մատուցվող ծառայություններին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքներում ներառելու նպատակով: Համոզված եմ, որ մեր կայքն իր բովանդակությամբ կդառնա Տեղ համայնքի տեղեկատվական ... Մանրամասն
27.09.22 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.3-7)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.3-9)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.3-10) Մրցույթները կանցկացվեն 2022 թվականի հոկտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին, Տեղի համայնքապետարանի շենքում (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ  Տեղ, ... Մանրամասն
27.09.22 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սեպտեմբերի 27-ին Տեղի հավերժության պուրակում համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ խոնարհումի և մեծարման հուշ-ցերեկույթ, այնուհետև ծաղկեդրումներ Տեղի պանթեոն հուշարձանում և Գորիսի զինվորական պանթեոնում, որին մասնակցեց նաև պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը:

23.09.22 ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 22-ին համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը շրջայց կատարեց համայնքի շինհրապարակներում, որտեղ լայն թափով ընթանում են բազմաբնույթ ծրագրերի իրականացման աշխատանքներ՝

Վաղատուրի նախակրթարանի վերանորոգում,

Հրշեջ մեքենայի կայանատեղիի կառուցում,

Խաղահրապարակ/ժամանցի կենտրոնի կառուցում,

Մելիք Բարխուդարի ամարաթի տանիքի վերանորոգում։

Շրջայցի ընթացքում պարոն Ղուլունցը համոզվեց, որ բոլոր աշխատանքները ընթանում են ըստ նախագծային ժամանակացույցի, իսկ աշխատանքների որակի մասին խոսքեր չկան, քանզի այն կատարվում է մեծ վարպետությամբ և ամենաբարձր մակարդակով։

22.09.22 <<ԽՈՒՆԿ և ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ և ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԸՆԿԱԾ ԲՈԼՈՐ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ>>...

Սեպտեմբերի 21֊ի անկախության տոնի կապակցությամբ  համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը աշխատակազմի և բնակիչների հետ ծաղկեդրում կատարեցին Տեղի հավերժության պուրակում։

<<Խունկ և խոնարհում մեր անկախության և պետականության համար ընկած բոլոր նվիրյալների հիշատակին>>...

21.09.22 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի' հայրենակիցներ, մատղաշ երիտասարդների կորստյան ցավը իրենց հոգիներում խեղտող սևազգեստ ծնողներ, ազգիս փրկության և պետականության համար իրենց կյանքը հաղթության զոհասեղանին դրած մարտիկներ, թեպետ դաժան կյանքն ու դավադիր ոսոխը կրկին մեզ սևով ու թախծով է պատել, սակայն այսօր անկախության օրն է, թույլ տվեք սրտանց շնորհավորել բոլորիդ` սեպտեմբերի 21֊ի կապակցությամբ։Սիրելիներս, անկախությունը բացարձակ արժեք է, որը դժվարությամբ է տրվել մեզ` յուրաքանչյուրիս, իսկ դրա պահպանումը և փոխանցումը մեր սերունդներին` սրբազան պարտք, որը մեր կենսագրականի հիմնաքարը պիտի դառնա։ Մեր պետականությունն արդեն 31 տարեկան է և այնքան պատերազմ և արհավիրք է տեսել, որ բոլորիս սրտերը վերքերից մի տեսակ քարացել են, բայց մենք վհատվելու ... Մանրամասն
14.09.22 ԿԱՅԱՑԱՎ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Սույն թվականի սեպտեմբերի 14-ին Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայացավ Տեղ համայնքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը, որին մասնակցում էր ավագանու 9 անդամներ: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը: Մինչև նիստի օրակարգին անդրադառնալը համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի առաջարկով համայնքի ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակը:Այնուհետև անդրադարձան օրակարգի հարցերին: Օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner