Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.11.25 ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ՀԱՅԿԱԿԱՆ XV ՊԱՐԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
🏆 Lidian's dance պարի խումբն առաջին հորիզոնականում է։
🥇 2025 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում կայացած Հայկական XV պարային օլիմպիադայում Ոճավորված ժողովրդական պարեր «Մենապար» խմբում Մարիամ Շեգունցը զբաղեցրեց առաջին հորիզոնականը։
🥇 Ոճավորված ժողովրդական պարեր «Խառը ֆորմեյշն» խմբում երկու պարային համարներով գրավեցին պատվավոր առաջին հորիզոնականը։
✨️ Շնորհավորում ենք մեր սաներին` մաղթելով նորանոր բարձունքներ։
15.11.25 ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄ
2023 թվականի ապրիլի 11-ին Տեղ գյուղի սահմանագոտում կյանքը Հայրենիքին նվիրած Մկրտիչ Հարությունյանն այսօր կդառնար 36 տարեկան։
Ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 15-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։
2016 թվականին Մկրտիչ Հարությունյանը մասնակցել է քառօրյա պատերազմին,
առաջին օրվանից ակտիվորեն մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին։
2023 թվականի փետրվարին Մկրտիչը նշանակվել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի սպայական գումարտակի հրամանատար՝ պաշտոնը զբաղեցնելով մինչև կյանքի վերջ։
Մայոր Մկրտիչ Հարությունյանը քաջի մահով ընկել է 2023 թվականի ապրիլի 11-ին՝ Տեղ գյուղի սահմանագծում հատուկ առաջադրանք կատարելիս։
Շնորհավոր երկնային ծնունդդ, հերոս ՄԳՐՈ։
Հավերժ փառք և խոնարհում։
13.11.25 ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ պաշտոնները զբաղեցնելու համար՝
1)Աշխատակազմի քարտուղար (ծածկագիր՝ 1.2-1),
2)Աշխատակազմի առաջատար մասնագետ(ծածկագիր՝ 3.1-1),
3)Աշխատակազմի առաջատար մասնագետ(ծածկագիր՝ 3.1-3),
4)Աշխատակազմի առաջին կարգի մասնագետ(ծածկագիր՝ 3.2-2),
5)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ծածկագիր՝ 3.3-2),
6)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ծածկագիր՝ 3.3-3):

Մրցույթը կկայանա 2025թ դեկտեմբերի 15-ին ժամը 11.00-ին` Տեղի համայնքապետարանում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025թ. դեկտեմբերի 01-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://tegh.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=89 ։

13.11.25 ԱՇՆԱՆԱՅԻՆ ԽՆԱԾԱԽԸ` ԽԱՂԱՂ և ՏՈՆԱԿԱՆ...

Խնածախ բնակավայրը տոնեց Ոսկե աշունը 🍁

11.11.25 ԹԹՈՒ ՋՐԻ 157 ԵՐԱՆԳՆԵՐԸ

🍁 Վաղատուրը ջերմ և արևոտ տրամադրությամբ նշեց «Թթու ջրի 157 երանգները» խորագրով միջոցառումը: Տեսանյութ

10.11.25 ՎԱՂԱՏՈՒՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
🌾 Վաղատուրը պատրաստվում է նոյեմբերի 11-ին` ժամը 15։00-ին, «Թթու ջրի 157 երանգները» միջոցառմամբ ընդունել իր հյուրերին։
Ձեզ սպասվում է
🌾 Բերք ու բարիքի տաղավարներ
🎶 Երգեր և պարեր
🎁 Մրցույթներ
🤭 Մի շարք անակնկալներ։
❤️ Վաղատուրն իր հրաշք բնությամբ կհյուրընկալի բոլորին դպրոցի բակում։
Սիրով սպասում ենք բոլորին չքնաղ ու գունագեղ Վաղատուրում։ Տեսանյութ
10.11.25 ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՏԻՄ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
ՏԻՄ ոլորտի սիրելի ներկայացուցիչներ, գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման մարմնի ձևավորման օրվա առթիվ։ՏԻՄ-ն է այն կառույցը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու ձայնն ու մասնակցությունը հիմք են համայնքի զարգացման մեջ։Տեղական ինքնակառավարումը մեր ընդհանուր տան՝ համայնքի հզորացման արմատն է։ Կառավարման գործընթացը պահանջում է տքնաջան աշխատանք, խելամիտ համագործակցություն և սրտացավ մոտեցում։Հասարակության հետ ձևավորվող հարաբերությունները ՏԻՄ-ում աշխատանքի կարևոր մասնիկն է, այն ազդակն է, որն անմիջապես ուղղվում է համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավմանը։Կրկին շնորհավորում եմ ՏԻՄ ձևավորման օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղություն, բարօրություն և նոր հաջողություններ մեր սիրելի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ
թիվ 9
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
hamaynqtegh@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner