Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021թվականի մարտի 19-ի N 8-Ա որոշումը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի , որոշում եմ`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն գյուղի 12-րդ փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող 09-111-0106-0048 կադաստրային ծածկագրով 0.05442 հա մակերեսով <<Բնակավայրերի>> նպատակային նշանակության այլ հողեր հողատարածքի գործառնական նշանակությունը փոխել <<Բնակելի կառուցապատման>> գործառնական նշանակության հողամասի:
2.Նշված հողատարածքը հանել բնակավայրերի այլ հողերի հաշվեկշռից և ընդգրկել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի հաշվեկշռում:
3.Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։