Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի (այսուհետ՝ Համայնք) ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 15-ի «ՀայաստանիՀանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի Ս.Բարխուդարյան փողոցի թիվ 1/3/2/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին» N16-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետում «51480 (հիսունմեկ հազար չորս հարյուր ութսուն) ՀՀ դրամ»թիվը և բառերը փոխարինել «25740( քսանհինգ հազար յոթ հարյուր քառասուն) ՀՀ դրամ» թվով և բառերով:
2. Որոշման 1-ին կետից հետո Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով․
«1․1․ սահմանել, որ աճուրդով օտարվող գույքի նոտարական վավերացման և պետական գրանցման համար նախատեսված պարտադիր վճարները պետք է կատարվեն գնորդի կողմից»։
3.Առաջարկել Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթներ։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։