Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 66-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2024 թվականի N 66-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ, ՏԵՂ ԳՅՈՒՂԻ, Ս. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՑ ՎԼԱԴԻՄԻՐ ՎՐՈՒՅՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ 37.64 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Վլադիմիր Վրույրի Հարությունյանի  24․05․2024թ․ դիմումը և համաձայն համայնքի  (այսուհետ՝ Համայնք) ղեկավարի առաջարկությանորոշման նախագծի կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով,  Տեղ համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Տեղ համայնքի Տեղ գյուղի Ս.Բարխուդարյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենքից  37,64 քմ(կադաստրային ծածկագիր՝ 09-101-0019-0028) մակերեսով տարածք 3(երեք) տարի ժամկետով ամսական 30000(երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Վլադիմիր Վրույրի Հարությունյանին՝ ստոմատոլոգիական  ծառայություններ իրականացնելու նպատակով։

2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով  Վլադիմիր Վրույրի Հարությունյանի հետ կնքել անշարժ գույքի վարձակալության իրավունքի պայմանագիր՝ ապահովելով կնքված պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:


Կողմ -8

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱԶԻԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐՄԱՆ

ՂՈՒԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐԱԳԱԾ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՆՆԱ

ՇԵԳՈՒՆՑ ՌՈՄԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԼՈՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner