Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի դիմումը, որոշում եմ.
1. Ձևակերպել ՀՀ Սյունիքի մարզպետարանի ի դեմս մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի կողմից իրականացված «ՀՀ Սյունիքի մարզ, Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհի Տեղ-Կոռնիձոր ճանապարահատվածի գիշերային լուսավորության ցանցի կառուցում» աշխատանքների համար ավարտական ակտը (ավարտված շինարարական օբյեկտը ընդունող հանձնաժողովի):
2. Աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: