Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով <<Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերների պետական հաշվառման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Դադարեցնել համայնքային կառավարչական հիմնարկի՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի նախկին ղեկավար Արտակ Արշավիրի Բաղդագյուլյանի լիազորությունները, այն վերապահելով Տեղի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ- հաշվապահ Աստղիկ Արթուրի Ղարագյոզյանին․ անձնագիր 001028406, տրվ․ 05.05.2014թ., 032-ի կողմից, հասցե ք․ Գորիս Սյունիքի 179/8, 3201 Սյունիք Հայաստան.
2. ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին՝ դիմում ներկայացնել ՀՀ ԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ՝ իրավաբանական անձի պետական գրանցման N01Բ1083452 վկայականը նոր խմբագրությամբ տպագրելու մասին: