Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով Տեղ համայնքի առաջին տեղակալի առաջարկությունը, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի նախադպրոցական հատատությունները 2024-2025 ուսումնական տարում ավարտող թվով 62 (վաթսուներկու) սաներին հանձնել դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ։
2. Գումարը հատկացնել համայնքի բյուջեի Նախադպրոցական կրթություն (բաժին 09-խումբ 01-դաս 01- ծրագիր-51) բաժնի 4237 (ներկայացուցչական ծախսեր) հոդվածից:
3. Աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: