Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի N2/3-368 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնք) առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ -9 , դեմ-0 , ձեռնպահ-0 , ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.03011հա և 0.012հա գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր(կադաստրային ծածկագրեր՝ 09-101-0052-0008 և 09-101-0052-0007-ից), փոխադրել բնակավայերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության՝ բնակելի տու կառուցելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: