Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով Միավորված ազգերի զարգացման ծրագիր, <<Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում>> ծրագրի համակարգող Կարինե Խոջայանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հայտը, որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Միավորված ազգերի զարգացման ծրագիր, <<Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում>> ծրագրի համակարգող Կարինե Խոջայանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` «ՀՀ Սյունիքի մարզի, Տեղ համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի նկուղային հարկի վերանորոգում և հարմարեցում որպես պարզագումյն թաքստոց» աշխատանքների համար:
2. ՀՀ Սյունիքի մարզի <<Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում>> ծրագրի համակարգող Կարինե Խոջայանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3. Աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: