Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 29-ի N 65-Ա որոշումն ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Դալլաքյանի 2023թվականի սեպտեմբերի 11-ի հայտը՝ որոշում եմ.
1. Բավարարել Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 14-րդ փողոց թիվ 10 հասցեում գործող Ա/Ձ Ռաֆիկ Դալլաքյանի ներկայացրած հայտը` 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածի համար ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: