Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015թ. մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշախատակազմի 2025 թվականի սեպտեմբերի 03-ի դիմումը, որոշում եմ՝
1.ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում խաղահրապարակի և ժամանցային կենտրոնի կառուցման համար Տեղ համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի նոյերմբերի 22-ին տրված N 9 շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգել 4 ամսով:
1.1.Շինարարական աշխատանքներն իրականացնել 4 ամսվա ընթացքում։
2. Աշխատակազմի քարտուղարի պարտականություններ կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: