Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման, որոշում եմ՝
1․Սեփականության իրավունքով Կարեն Պողոսյանին պատկանող Տեղ համայնքի Տեղ գյուղի 35-րդ փողոց, թիվ 3/4 հասցեում գտնվող 09-101-0052-0008 կադաստրային ծածկագրով 0,03011 հա մակերեսով հողամասի և Տեղ համայնքի Տեղ գյուղի 35-րդ փողոց, թիվ 3/5 հասցեում գտնվող 09-101-0052-0009 կադաստրային ծածկագրով 0,012 հա մակերեսով հողամասի միավորման արդյունքում առաջացած նոր գույքային միավորին՝ 0.04211 հա մակերեսով հողամասին, տրամադրել հասցե.
Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Տեղ,35-րդ փողոց, թիվ 3/4, ծածկագիր՝ 09012WJFGMUF:
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: