Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 66-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ

ՆԱԽԱԳԻԾ
Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ, ՏԵՂ ԳՅՈՒՂԻ, Ս. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՑ ՎԼԱԴԻՄԻՐ ՎՐՈՒՅՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ 37.64ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Վլադիմիր Վրույրի Հարությունյանի  24․05․2024թ․ դիմումը և համաձայն համայնքի  (այսուհետ՝ Համայնք) ղեկավարի առաջարկությանորոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով,  Տեղ համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Տեղ համայնքի Տեղ գյուղի Ս.Բարխուդարյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենքից  37,64 քմ(կադաստրային ծածկագիր՝ 09-101-0019-0028) մակերեսով տարածք 3(երեք) տարի ժամկետով ամսական 30000(երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Վլադիմիր Վրույրի Հարությունյանին՝ ստոմատոլոգիական  ծառայություններ իրականացնելու նպատակով։

2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով  Վլադիմիր Վրույրի Հարությունյանի հետ կնքել անշարժ գույքի վարձակալության իրավունքի պայմանագիր՝ ապահովելով կնքված պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner