Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 26-ի «Տեղ համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 22-Ն որոշումը և «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Հովհաննիսյանի 2024թ. հայտը, որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն գյուղի Արցախյան խճուղի թիվ 1 հասցեում գործող «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար տրամադրել սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից։