Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2025 թվականի նոյեմբերի 11-ի հայտը, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` Մ-9, /Մ-2/ (Նորավանի խաչմերուկ) - Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի 40-րդ կմ-ից դեպի զորամաս (Քարաշեն) տանող 0,6կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների համար:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3. Աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: