Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ, 62-րդ, 63-րդ և 64-րդ հոդվածներով, Տեղ համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 06-ի ութերորդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին.
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման չորրորդ եռամսյակի կատարման մասին.
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N136-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին.
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2021-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը ի գիտություն ընդունելու մասին.
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական ութերորդ նստաշրջանի երկրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին։ |