Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 14-րդ հոդվածներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ- , դեմ- , ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղական տուրքերի գոտիավորումը համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սամանել, որ տեղական տուրքի և (կամ) վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: |