Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Համայնքային ծառայության մասին >> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով <<Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին>> ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված կարգի պահանջները, որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2024 թվականի նոյեմբերի 29-ը նշանակել մրցույթի օր հետևյալ թափուր պաշտոնների համար՝
1)Աշխատակազմի քարտուղար (ծածկագիր՝ 1.2-1)
2)Աշխատակազմի առաջատար մասնագետ(ծածկագիր՝ 3.1-1)
3)Աշխատակազմի առաջատար մասնագետ(ծածկագիր՝ 3.1-2)
4)Աշխատակազմի առաջին կարգի մասնագետ(ածկագիր՝ 3.2-1)
5)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ածկագիր՝ 3.3-1)
6)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ածկագիր՝ 3.3-3)
7)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ածկագիր՝ 3.3-7)
8)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ածկագիր՝ 3.3-10)
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթի հայտարարության տեքստը՝ համաձայն հավելվածի:
3.Մրցույթի անցկացման ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Տեղի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ Լուսինե Մկրտչյանին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդ օրը։