Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 62-րդ, 63-րդ և 64-րդ հոդվածներով, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 15-ի յոթերորդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ և Խնածախ բնակավայրերում դպրոցական շենքի կառուցման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում դպրոցական շենքի կառուցման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 18-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
4.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում փոփոխություններ կատարելու և հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայքնի Տեղ գյուղի 13-րդ փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասում սերմնազտիչ կայանի տեղադրման համար հողատարածք հատկացնելու մասին: 6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայքնի Տեղ գյուղի 13-րդ փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին:
7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայքնի Տեղ գյուղի 13-րդ փողոցի թիվ 4/3 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին:
8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայքնի Տեղ գյուղի 13-րդ փողոցի թիվ 4/4 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին:
9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու << Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N27-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
10.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին>> 2023 թվականի փետրվարի 06-ի N 13-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
11.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին:
12.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
13.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական յոթերորդ նստաշրջանի երրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին: |