Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման և հիմք ընդունելով Արագած Նիկալայանի անձնական դիմումը, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի 09-052-0017-0006 կադաստրային ծածկագրով 0,1233 հա տնամերձ հողամասը և 420.6քմ բնակելի տունը հասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Տեղ համայնք գյուղ Կոռնիձոր, 7-րդ փողոց, թիվ 20 հասցե, ծածկագիր՝ 09052JEVSCQR:
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: