Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի (այսուհետ՝ Համայնք) ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Համայնքի ավագանին որոշում է. 1․ Համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 15-ի «ՀայաստանիՀանրապետությանՍյունիքիմարզիՏեղհամայնքիՔարաշենգյուղիԱրցախյանխճուղիթիվ 17 հասցեումգտնվող, համայնքայինսեփականությունհանդիսացողհողամասնաճուրդայինկարգովօտարելումասին» N15-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետում «201960 (երկու հարյուր մեկ հազար ինը հարյուր վաթսուն) ՀՀ դրամ»թիվը և բառերը փոխարինել «100980 (մեկ հարյուր հազար ինը հարյուր ութսուն) ՀՀ դրամ» թվով և բառերով:
2. Որոշման 1-ին կետից հետո Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով․
«1․1․ սահմանել, որ աճուրդով օտարվող գույքի նոտարական վավերացման և պետական գրանցման համար նախատեսված պարտադիր վճարները պետք է կատարվեն գնորդի կողմից։»։
3.Առաջարկել Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթներ։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |