Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը հաստատելու մասին» N15-Ն հրամանը, որոշում եմ.
1․2025 թվականի նոյեմբերի 27-ին անցկացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող հետևյալ անձանց ատեստավորումը․
1)Տեղի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Աստղիկ Ղարագյոզյան՝ ծածկագիր 2.3-1,
2)Տեղի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ Լուսինե Քարամյան՝ ծածկագիր 3.3-6,
3)Տեղի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ Աննա Մարտիրոսյան՝ ծածկագիր 3.3-8,
4)Տեղի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ Ալիկ Միրզոյան՝ ծածկագիր 3.3-9,
5)Տեղի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ Լուսինե Մկրտչյան՝ ծածկագիր 3.3-12:
2․Աշխատակազմի քարտուղարի պարտականություններ կատարողին՝ սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպել համայնքային ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից։