Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 46-րդ, 48-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 56-Ն որոշումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի միջնակարգ դպրոցների 2022-2023թթ. ուստարվա թվով 45(քառասունհինգ) շրջանավարտների և 6(վեց) դասղեկների` համաձայն հավելվածի, տրամադրել դրամական աջակցություն յուրաքանչյուրին 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
2. Գումարը հատկացնել համայնքի բյուջեի սոցիալական պաշտպանություն բաժնի 4729 հոդվածով:
3. Աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: