Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 195-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, hamaynqtegh@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 նոյեմբերի 2025 թվականի N 195-Ա

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՂԱՏՈՒՐ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 12/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՍԵՐԺԻԿ ԱՀԱՐՈՆԻ ԹՈՒՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 0,1600 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ը ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 24-րդ կետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 22.1 կետի դրույթները, հաշվի առնելով ժառանգորդ Սերժիկ Ահարոնի Թունյանի անունից հանդես եկող լիազորված անձ Կամո Սերյոժայի Գրիգորյանի դիմումը, որոշում եմ.

1.Տեղ  համայնքի Վաղատուր գյուղի 2-րդ փողոցի թիվ 12/1 հասցեում ժառանգորդ Սերժիկ Ահարոնի Թունյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1600 հա մակերեսով սեփական հողամասում ինքնակամ կառուցված  105,73 քմ մակերեսով շենք շինությունները (կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 20259ZYHRZ), որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Սերժիկ Ահարոնի Թունյանի սեփականությունը:

2 Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
(780.37 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
hamaynqtegh@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner