Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 62-րդ, 63-րդ և 64-րդ հոդվածներով, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 12-ի յոթերորդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
2.Սյունիքի վերականգնում, դիմակայություն և զարգացում համայնքային փոքրամասշտաբ ենթակառուցվածքների թվով հինգ ծրագրային հայտերին հավանություն տալու և համայնքի սեփական համաներդրումն ապահովելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 18-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին>> 2023 թվականի փետրվարի 06-ի N 13-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու << Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N27-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
6.Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող <<Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում>> ծրագրի շրջանակներում գործընկեր համայնք դառնալու վերաբերյալ Տեղ համայնքի հայտը հաստատելու վերաբերյալ:
7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին.
8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին:
|