Այսօր: Երկուշաբթի, 8 Սեպտեմբերի 2025թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



03 սեպտեմբերի 2025 թ.

ԱՆԴՐԱՆԻԿ ՇԵԳՈՒՆՑԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՄԱՌԱՆԸ ԵՎ ԾԱԾԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի  301-րդ հոդվածի 1-ին մասով,  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլխի դրույթներով,   հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածը, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի 9)-րդ ենթակետով սահմանված աղյուսակի 16-րդ տողի գործակիցը, հաշվի առնելով Անդրանիկ Հայկի Շեգունցի 2025 թվականի հուլիսի 22–ի՝ իր կողմից կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման վերաբերյալ դիմումը, որոշում եմ՝

1.Անդրանիկ Շեգունցին սեփականության իրավունքով պատկանող 0,0977 հա մակերեսով հողամասում  (հասցեն՝ Տեղ համայնք գյուղ Տեղ, 42-րդ փողոց, թիվ 4) ինքնակամ կառուցված՝ 194,7 քառակուսի մետր արտաքին չափերով բնակելի տունը, 30,1 քառակուսի մետր արտաքին չափերով մառանը և 87,6 քառակուսի մետր արտաքին չափերով ծածկը, (կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2024LNRMRU), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջող իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու  որպես  Անդրանիկ Շեգունցի սեփականություն: 

2.Պարտավորեցնել Անդրանիկ Շեգունցին ինքնակամ շինությունների օրինականացման համար տեղական բյուջեի 900285121209 հաշվեհամարին վճարել 242 413 (երկու հարյուր քառասուներկու հազար չորս հարյուր տասներեք) ՀՀ դրամ՝ (194,7x10000.0x0.0874=170168; 30,1x10000.0x0.0874=26308; 87,6x6000.0x0.0874=45927): Որոշման ուժի մեջ մտնելու օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։

4․ Աշխատակազմի քարտուղարի պարտականություններ կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկումից հետո հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
hamaynqtegh@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner