Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման  և հիմք ընդունելով Մարինե Գալստյանի անձնական դիմումը,  որոշում եմ՝
 
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի 09-044-0062-0015 կադաստրային ծածկագրով 0,09 հա տնամերձ հողամասը և  131.2քմ բնակելի տունը    հասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ,  Տեղ  համայնք  գյուղ Խնածախ,  8-րդ   փողոց, թիվ 35 հասցե, ծածկագիր՝ 09032GLF4DAG:
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: