Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ և 42-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920–Ն որոշման, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնք) առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ-, քվեարկության արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրի վարչական սահմանում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,065 հա վարելահողը /կադաստրային ծածկագիր 09-111-0106-0055/, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատում իրականացնելու համար։
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |