Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 25-ի N 2387-Ն որոշման դրույթներով, որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրի 09-111-0007-0002 կադաստրային ծածկագրից 0.2770 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը և 899,6 քմ շենք-շինությունը հասցեավորել որպես Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ Տեղ համայնք, գյուղ Քարաշեն, 10-րդ փողոց, թիվ 17 հասցե, ծածկագիր՝ 090726EJD7DX:
2․ Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: