Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի և հաշվի առնելով Արման Դավթյանի դիմումը, որոշում եմ``
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Վաղատուր բնակավայրի 5-րդ փողոց, թիվ 17 հասցեում գտնվող 09-090-0005-0016 կադաստրային ծածկագրից 0.25222 հա մակերեսով «Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական» նպատակային նշանակության «Արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակությունը փոխել «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակության հողամասի:
2.Նշված հողատարածքը հանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հաշվեկշռից և ընդգրկել «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» հողերի հաշվեկշռում:
3.Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։