Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման և հիմք ընդունելով Լարիսա Ավագյանի անձնական դիմումը, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 09-101-0017-0010 կադաստրային ծածկագրով 0,1561հա տնամերձ հողամասը, 173,5քմ բնակելի տունը և 57,2քմ անասնաշենքը հասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Տեղ, 31-րդ փողոց, թիվ 2 հասցե, ծածկագիր՝ 090123CBK6DH:
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: