Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետը, հիմք ընդունելով Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում 2024 թվականի ապրիլի 11-ին տեղի ունեցած՝ «Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումների» արձանագրությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ-, քվեարկության արդյունքներով, Համայնքի ավագանին որոշում է. 1․Տալ նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի պատվերով «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում դպրոցական շենքի կառուցման աշխատանքներին.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |