Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման և հիմք ընդունելով Էդգար Մկրտչյանի անձնական դիմումը, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Վաղատուր գյուղի 09-090-0003-0003 կադաստրային ծածկագրով 0,229հա տնամերձ հողամասը, 269,9քմ բնակելի տունը և 49,1 քմ անասնաշենքը հասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Տեղ համայնք գյուղ Վաղատուր, 5-րդ փողոց, թիվ 6/2 հասցե, ծածկագիր՝ 09062PYGWX2S:
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: