|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հոկտեմբերի 2024 թվականի N 430-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 18-Ն որոշման 8-րդ կետի, որոշում եմ. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024 թվականի բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումները.
- Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ այլ դասերի չպատկանող բաժնի 4212 (էներգետիկ ծառայություններ) հոդվածը նվազեցնել 422,0 հազար ՀՀ դրամով,
- Ջրամատակարարում բաժնի 5112 ( շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածը նվազեցնել 561,495 հազար ՀՀ դրամով,
- Կառավարման մարմնի պահպանում բաժնի 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածը ավելացնել 422,0 հազար ՀՀ դրամով,
- Ջրամատակարարում բաժնի 5134 ( Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածը ավելացնել 246,0 հազար ՀՀ դրամով,
- Ջրամատակարարում բաժնի 5511 ( Համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և /կամ/ կապիտալ ակտիվի ձեռք բերում) հոդվածով նախատեսել 315,495 հազար ՀՀ դրամ:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|