Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա) ենթակետով և 12-րդ կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 26-ի «Տեղ համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 22-Ն որոշումը և հաշվի առնելով Տեղ համայնքի վարչական տարածքում ոգելից ու ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր Վարդուհի Քոչարյանի 2024 թվականի հայտը՝ որոշում եմ.
1. Բավարարել Տեղ համայնքի Տեղ բնակավայրի Արցախի խճուղի թիվ 13 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Վարդուհի Քոչարյանի ներկայացրած հայտը` 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից։