Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի կապակցությամբ Տեղ համայնքի սահմանները պաշտպանելու ժամանակ ցուցաբերած խիզախության և ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման համար ներքոնշյալ զինծառայողներին պարգևատրել անվանական ժամացույցներով և շնորհակալագրերով.
1.1. Արամայիս Արտավազադի Մարության,
1.2. Սասուն Սերոբի Բեգլարյան,
1.3. Արթուր Ռազմիկի Գրիգորյան,
1.4. Միսակ Ռուբենի Պետրոսյան,
1.5. Մանվել Շափաղաթի Սարգսյան,
1.6. Գոռ Արմենի Բարխուդարյան,
1.7. Հայրապետ Նորիկի Հայրապետյան: