Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և համաձայն համայնքի (այսուհետ՝ Համայնք) ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Տեղ համայնքի Տեղ գյուղի 13-րդ փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,055հա (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0058-0035) մակերեսով տարածք տրամադրել՝ սերմնազտիչ կայանի տեղադրման նպատակով։
2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: