Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ և 65-րդ հոդվածներով, որոշման նախագծի՝ կողմ- , դեմ - , ձեռնպահ - , քվեարկության արդյունքներով, Տեղ համայնքի ավագանին որոշում է․
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 23-ի վեցերորդ նստաշրջանի երրորդ նիստի օրակարգը.
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023թվականի նոյեմբերի 23-Ի թիվ 18-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի ընթացքի մասին.
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 19-րդ փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին.
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N27-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական վեցերորդ նստաշրջանի չորրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին: