Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 23-ի N 57-Ա որոշման 8-րդ կետի, որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2023 թվականի բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումները.
- Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանքներ բաժնի 4239 (ընհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածը նվազեցնել 102,0 հազ. ՀՀ դրամով,
- Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանքներ բաժնի 4232 (համակարգչային ծառայություններ) հոդվածը ավելացնել 102,0 հազ. ՀՀ դրամով: