Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածի պահանջներով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի 2022թվականի մայիսի 11-ի «Տեղ համայնքի զարգացման հիմնադրամ հիմնադրելու մասին» N 70-Ա որոշումը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |