Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման և հիմք ընդունելով Հարութ Հովսեփյանի անձնական դիմումը, որոշում եմ՝
1․Սեփականության իրավունքով Հարութ Հովսեփյանին պատկանող Տեղ համայնքի Վաղատուր գյուղի 5-րդ փողոց, թիվ 13 հասցեում գտնվող գույքի բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հասցեներ.
ա) 0.19558 հա հողամասը, բնակելի տունը և անասնաշենքը`
Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Վաղատուր, 5-րդ փողոց, թիվ 13, ծածկագիր՝ 0906297PTCG4․
բ) 0.04636 հա հողամասը՝
Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Վաղատուր, 5-րդ փողոց, թիվ 13/2 , ծածկագիր՝ 09062EAL7SJQ:
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: