Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի թիվ 66-Ա որոշումը` որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, Տեղ համայնքի Տեղ գյուղի Ս.Բարխուդարյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող համայնքային զարգացման կենտրոնի տարածքից 37,64 քմ (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0019-0028) մակերեսով տարածք 3 (երեք) տարի ժամկետով ամսական 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Վլադիմիր Վրույրի Հարությունյանին՝ ստոմատոլոգիական ծառայություններ իրականացնելու նպատակով:
2.Նախազգուշացնել փոխառուին, որ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
3.Սույն որոշմամբ սահմանված գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: