Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի(այսուհետ՝ Համայնք) առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը`
1) Եկամուտների գծով՝ 471389,654 հազ. դրամ
2) Ծախսերի գծով՝ 490249,430 հազ. դրամ
2. Հաստատել բյուջեի տարեկան հաշվետվությունները համաձայն հետևյալ հավելվածների.
1) Համայնքի բյուջեի եկամուտների կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ առանձին եկամտատեսակների` հավելված 1.
2) Համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ գործառնական դասակարգման` հավելված 2.
3) Համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ տնտեսագիտական դասակարգման` հավելված 3.
4) Համայնքի բյուջեի հավելուրդի կամ դեֆիցիտի` /պակասուրդի/ կատարման վերաբերյալ հաշվետվությունը` հավելված 4.
5) Համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրների կամ հավելուրդի օգտագործման ուղղությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը` հավելված 5: |