Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 64-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 18-ի 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2022 թվականի ծրագրային հայտ ներկայացնելուն համաձայնություն տալու մասին,
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 55-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի N 16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի 2022թվականի մայիսի 11-ի «Տեղ համայնքի զարգացման հիմնադրամ հիմնադրելու մասին» N 70-Ա որոշումը հաստատելու մասին,
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական երկրորդ նստաշրջանի հինգերորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին: |