|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 դեկտեմբերի 2024 թվականի N 542-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 18-Ն որոշման 8-րդ կետի, որոշում եմ. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024 թվականի բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումները.
- Ջրամատակարարում բաժնի 5112 ( շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածը նվազեցնել 207,4 հազար ՀՀ դրամով,
- Կառավարման մարմնի պահպանում բաժնի 4237 ( ներկայացուցչական ծախսեր) հոդվածը նվազեցնել 23,0 հազար ՀՀ դրամով,
- Կառավարման մարմնի պահպանում բաժնի 4234 ( տեղեկատվական ծառայություններ) հոդվածը ավելացնել 23,0 հազար ՀՀ դրամով,
- Մշակութային միջոցառումների իրականացում բաժնի 5113 ( շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածը ավելացնել 207,4 հազար ՀՀ դրամով:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|