Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնք) առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0, քվեարկության արդյունքներով, Համայնքի ավագանին որոշում է.
1. Տեղ համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Կառավարման մարմնի պահպանում (բաժին 01-խումբ 01-դաս 01- ծրագիր 51 ) բաժնի 4222 (արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հատկացնել 2000,0 հազ. ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: