Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ և 42-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920–Ն որոշման, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնք) առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, քվեարկության արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է.
1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Վաղատուր բնակավայրի վարչական սահմանում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,09 հա արոտավայրը /կադաստրային ծածկագիր 09-090-0102-0100/, փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ <<Կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ՝ ջրամատակարարման օբյեկտների /կապտաժ/ շահագործման համար:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։